
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Ուժգին ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Այս մասին հաղորդում է Վրաստանի տրանսպորտի և կապի նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը:
Երեկ երեկոյան ռուսական կողմում մոտ 124 բեռնատար էր կուտակվել: