
ԱՄՆ 1 դոլարի պաշտոնական արժեքը 2.4828 լարի է:Ըստ Վրաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների` մարտի 1-ին ամերիկյան մեկ դոլար կարելի էր ձեռք բերել 2.4828 լարիով: Նախորդ ցուցանիշը 2.5494 լարի էր: Ազգային արժույթն ամրապնդվել է 0.0666 լարիով:
Լարին ամրապնդվել է նաև Եվրոյի նկատմամբ: ԿԲ-ի համաձայն` 1 եվրոյի արժեքը կազմում է 2.6176 լարի` նախօրեի 2.7016 լարիի փոխարեն: