Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Life.ru-ին տված հարցազրույցում վիրավորական մեկնաբանություններ է թույլ տվել Հայաստանի վերաբերյալ:
Հայաստանում տիրող իրավիճակի մասին լրագրողի հարցին ի պատասխան Ժիրինովսկին ասել է. «Թքած Հայաստանի վրա: Մարդկանց ինչին է պետք Հայաստանը: Այնտեղ, պարբերաբար, ընդվզումներ են լինելու: Փոքր երկիր է, լեռնային, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ սեղմված, ոչ մի հեռանկար չկա, տնտեսություն չկա: Այնտեղ մեկ միլիոն հայ է մնացել: Իսկ աշխարհում հայերի թիվը 6 միլիոն է: Նրանք ցրվել են աշխարհով մեկ՝ Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, ամբողջ աշխարհով մեկ շրջում են: Այնտեղ ապրելու տեղ չկա: Ամենուր լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց վատություն են անելու»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե «այնտեղ մեր ռազմաբազան է տեղակայված, ինչպես կարելի է թքած ունենալ ռազմավարական դաշնակցի վրա», Ժիրինովսկին պատասխանել է. «Այ որ մեզ վրա թքեն, ռազմաբազան կհանենք: Ծնկաչոք կխնդրեն, որ հետ վերադարձնենք: Այդ ռազմաբազան նրանց փրկությունն է: Հակառակ դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները նրանց կջնջեն երկու կողմից: Ուստի, Հայաստանի մասին կարիք չկա անհանգստանալ: Նրանք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա նրան վերջը կլինի»:
Լրագրողը հիշեցրել է, որ բազմաթիվ հայ զորավարներ են եղել, որոնք կռվել են, ինչին ի պատասխան՝ Ժիրինովսկին ասել է. «Աստծու սիրուն: Ես չեմ ասոմ, թե հայերն անտաղանդ ժողովուրդ են: Այնտեղ հիասքանչ կոմպոզիտորներ կան, օրինակ, Խաչատրյանը, մարշալներ, օրինակ, Հովհաննես Բաղրամյանը: Ամեն ժողովուրդ ունի ինչ-որ նվաճումներ: Ես խոսում են ճակատագրի մասին»:
Ամբողջական հարցազրույցն` այստեղ