«Քաղաքական որոշ ուժեր նենգ մտադրություններ ունեն»: Նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին` նշելով, որ այդ մասին փաստեր կան: «Եթե ինչ- որ մեկը հետաքրքրված է, որ երկրում ընտրությունները խաղաղ պայմաններում անցնեն, ապա դա թերևս միայն իշխանությունն է: Քաղաքակիրթ բոլոր ուժերը պետք է նման ցանկությամբ հանդես գան»,-ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ որոշ քաղաքական կուսակցություններ հեռահար մտադրություններ ունեն: «Ես կասեի` սատանա են հայտնաբերել և փորձում են ընտրություններն օգտագործել` երկիրն ապակայունացնելու համար: Մենք, իհարկե, նրանց դա թույլ չենք տա դա իրականություն դարձնել»,-ասել է իշխող «Վրացական երազանքի»-ի պատգամավորը: