
«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող «Իրիաո» էթնո-ջազային խմբի «Քեզ համար» երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է:
Տեսահոլովակի նկարահանումները ռեժիսոր Զազա Օրաշվիլիի նախաձեռնությամբ տեղի են ունեցել Սագուրամոյում: Տեսահոլովակում նկարահանվել են նաև «Էրիսիոնի» համույթի պարողները:
Նշենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք 63-րդ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը մայիսի 8-ին և 10-ին են, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին: