
Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 12 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:
Կնոջ հագուստ հագած զինված անձինք ներխուժել են խորհրդարան: Երկրորդ խումբը կրակ է բացել Խոմեյնի դամբարանում:
Նաև մետրոյի կանգառներից մեկի մոտ մի մարդ պայթեցրել է իրեն, որի հետևանքով վիրավորվել է մոտ 40 մարդ:
Իրանի հատուկ ծառայությունների հայտարարության համաձայն` բոլոր ահաբեկիչները ոչնչացված են: Մեկ այլ հարձակում նախապես կանխվել է: