Խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովզանաձեն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա:
Interpressnews-ին Վրաստանի խորհրդարանից տեղեկացրել են, որ Կովզանաձեն այցելելու է Բրիտանիայի պետական աուդիտի գրասենյակ, որտեղ հյուրընկալող կողմը շնորհանդես է անցկացնելու պաշտպանության և անվտանգության ուղղություններով բյուջետային ծախսերի վերաբերյալ պետական վերահսկողության անգլիական փորձի մասին:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում, պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում:
Լոնդոն այցը կազմակերպում են Transparency International ոչ կառավարական կազմակերպության Վրաստանի և Բրիտանիայի գրասենյակները: