Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն նախագահին շնորհակալություն է հայտնել Սահմանադրության վերանայման և իր կողմից առաջարկված ձևաչափի համար, սակայն ընդգծել է, որ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջարկը հակասում է գործող Սահմանադրության տրամաբանությանը:
Խորհրդարանի նախագահի համոզմամբ` Սահմանադրության վերանայումը խորհրդարանական ձևաչափով պետք է իրականացվի:
«Մինչև 2013 թվականը նախագահը ուներ ընդհանուր օրենսդրական նախաձեռնության և սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավունք: 2010 թվականի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, նախագահն այս իրավունքն այլևս չունի: Սրանից ելնելով նա իրավունք չունի մասնակցել օրինաստեղծ գործունեությանը, ինչը հիմնարար դրույթ է, որը ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ»,- հայտարարել է Իրակլի կոբախիձեն: