
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հրավիրված փորձագետ Մարի-Անդրե Լաջուայի հետ:
Փորձագետը օրենսդիր մարմնի ղեկավարին է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի կարիքների ուսումնասիրության արդյունքներն ու կրթական կենտրոնների գործունեությունը միջազգային մոդելներով անցկացնելու մասին առաջարկությունների փաթեթը:
Կողմերը պայմանավորվել են քննարկել նշված առաջարկությունները եւ ընտրել առավել ընդունելի տարբերակը: Իրակլի Կոբախիձեի խոսքով, այդ ուղղությամբ NDI-ի եւ միջազգային այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը կշարունակվի:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Վրաստանի խորհրդարանի գրասենյակի ղեկավար Գիվի Միքանաձեն եւ Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդական Նիկոլոզ Սամխարաձեն: