Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Իզաբելա Դինգիզիանի հետ:
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին՝ Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործում ներդրած ավանդի և նվիրվածության համար: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աշխատանքները:
Կոբախիձեն Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին ներկայացրել է Վրաստանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ առաջնահերթությունների մասին բանաձևը: Կողմերը խոսել են Վրաստանում շարունակվող բարեփոխումների մասին։
Զրույցում անդրադարձել են նաև Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակին: Ըստ Իրակլի Կոբախիձեի, պրագմատիկ քաղաքականությունը, որը Վրաստանը կիրառում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, նպատակ ունի նվազեցնել լարվածությունը և բարձրացնել կայունությունը:
Կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցության և ինտենսիվ փոխայցելությունների մասին: