Իտալիայի իրավապահ մարմինները գողության մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու:
Ոստիկանությունը 47 տարեկան տղամարդուն ձերբակալել է, երբ նա փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել Գալարատե քաղաքում: Բնակարանի սեփականատերը, որը գողության ժամանակ գտնվել է Միլանում, իր տանը տեղադրված հատուկ համակարգից ծանուցում է ստացել, որից հետո դիմել է ոստիկանությանը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են 3 անձի: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է: Ներկա պահին ձերբակալվածները գտնվում են մեկուսարանում և սպասում են դատական գործընթացին: