Իտալիայի իրավապահ մարմինները Վրաստանի երկու քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնում է Il Giunco գործակալությունը:
Վերջինիս տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացիներից մեկը ձերբակալվել է Մասի նահանգում: Ավտոմեքենայի փաստաթղթերը ստուգելիս, ոստիկանները պարզել են, որ դրանք կեղծ են:
Վրաստանի մյուս քաղաքացին ձերբակալվել է Պոնտրեմոլիում: Նրա մոտ գտնվել է կեղծ ID քարտ: