Վրաստանում թմրանյութային քաղաքականությունը խորհրդարանական մեծամասնության մայիսի 22-ի նիստի օրակարգային հարցերից է։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն։
Նա կարծիք է հայտնել, որ նիստին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ևս պետք է մասնակցի:
«Սա առանցքային հարց է, որի վերաբերյալ կուսակցությունը, գործադիր մարմինն ու խորհրդարանի մի մասը պետք է համաձայնության գան: Հարցի քննարկմանը պետք է մասնակցեն բոլորը, այդ թվում նաև Բիձինա Իվանիշվիլին»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Զոիձեն։