Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հեռուստաեթեր է վերադարձել:
Նա արդեն մասնակցել է GDS հեռուստաընկերության նախագծին` Աջարիայի ուղիղ եթերով: Հեռուստածրագրի հաղորդավար Միշա Պեիկրիշվիլին ասել է, որ դա չի լինելու Իվանիշվիլիի հեղինակային հաղորդումը, այն հեռուստաընկերության նախընտրական նախագծերից է, որում նախկին վարչապետը հանդես է գալու որպես հյուր և պատասխանելու է լրագրողների հարցերին` շաբաթը մեկ անգամ, ուղիղ եթերում: Դրանք կազմակերպվելու են Վրաստանի տարբեր շրջաններում, հրավիրվելու են տեղական լրատվամիջոցները, որոնք հարցեր ուղղելու հնարավորություն կունենան: Ամփոփիչ հաղորդումը, եթեր կհեռարձակվի Թբիլիսիից: