
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի դեմ մեծ սադրանք է պատրաստում:
«Չնայած օլիգարխիայի բոլոր հնարքներին, ամերիկյան հետազոտություններում ընդդիմությունը, որի հիմնական մասը կազմում է իմ կուսակցությունը, գերազանցում է իշխող «Վրացական երազանքին»: Ինձ ամենաշատն անհանգստացնում է այն, որ Իվանիշվիլին կարող է մինչև աշուն «յուրացնել Վրաստանը»: Իմ ղեկավարման տարիներին ստեղծված պետական ինստիտուտները, որոնք մինչև հիմա պահպանվում են, գետնին են հավասարվել: Ինձ հայտնի տեղեկատվության համաձայն՝ Իվանիշվիլին մեծ սադրանք է պատրաստում Վրաստանի դեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին։