Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «GDS» հեռուստաալիքի եթերում Բուրջանաձեի «Առանց դաշինքի կարգավիճակ» նախաձեռնությունը «բլեֆ» է որակել:
Հիշեցենք`ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում — միասնական Վրաստան» կուսակացության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն նախընտրական շրջանում «Առանց դաշինքի կարգավիճակ» է քարոզում:
«Մենք արդեն ընտրել ենք մեր ռազմավարական ճանապարհը, որին կողմ է ողջ հասարակությունը: Մեր արտաքին քաղաքական ուղղությունը Արևմուտքն է, Եվրատլանտյան կառույցները: Վրաստանը ՆԱՏՕ-ից զատ այլընտրանքային տարբերակ չունի»,-հայտարարել է Իվանիշվիլին` մեկնաբանելով Բուրջանաձեի նախաձեռնությունը:
Նախկին վարչապետը նշել է, որ «Վրացական երազանքը» դեմ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն բացառել է, որ դա կլինի օկուպացված տարածքների հաշվին:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան » կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն հոկտեմբերի 8-ի խորհրդարարնական ընտրություններն մասնակցում է «Առանց դաշինքի կարգավիճակ» նախաձեռնությամբ: Այն ենթադրում է, որ Վրաստանը չպետք է անդամակցի որևէ միության կամ ռազմական դաշինքի: Տեղեկացնում է «Democracy and Freedom watch» պարբերականը: