«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Բաթումիի Բուսաբանական այգու ծովափնյա գոտում գտնվող հողատարածքը փոխանցվել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող «Business development» կազմակերպությանը:
Բաթումիի Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) 11 անդամ կողմ է քվեարկել Աջարիայի կառավարությանն այն փոխանցելու մասին որոշմանը։ Կառավարությունն իր հերթին նշված հողատարածքը փոխանցել է վերոնշյալ կազմակերպությանը:
49 տարի ժամկետով «Business development»-ին է փոխանցվել Բուսաբանական այգու ծովափնյա գոտում գտնվող 6300 քմ տարածք, իսկ այգու հարակից 1500 քմ-ը՝ ուղղակի վաճառքի ձևով:
Որոշումը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմության շրջանում: Սակրեբուլոյի նիստն անցել է վեճերի ֆոնին: