«Վրացական երազանք»-ի կողմից իրականացված ներքին հետազոտության համաձայն, «Միացյալ ազգային շարժումը» Գուրիայում ընդամենը 3 %-ի աջակցություն ունի:Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին Գուրիայում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Նրա խոսքով` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակը ներկայիս քաղաքական իրավիճակը միասին քննարկելն է:
«Ներքին հետազոտության արդյունքները կուսակցությունը դեռեւս չի հրապարակել, սակայն գուրիացիներն ամենից ճիշտ որոշումն են կայացրել: Հուսով եմ, որ այսօր ավելի շատ կզրուցենք քաղաքականության եւ քաղաքական կուսակցությունների մասին,֊ ասել է Իվանիշվիլին: