Իսրայելում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպել է Իսրայելի էկոնոմիկայի և արտադրության նախարար Էլի Կոենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները և երկկողմ կապերի զարգացման հիմնական ուղղությունները, Վրաստան-Իսրայել առևտրաշրջանառության աճի հնարավորությունները։
«Չափազանց կարևոր հանդիպում ենք ունեցել Իսրայելի էկոնոմիկայի և արտադրության նախարարի հետ։ Մի շարք ուղղություններով պայմանավորվածություններ ենք ձեռք բերել` այդ թվում առևտրաշրջանառության աճի վերաբերյալ։ Պայմանավորվեցինք առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնել առաջիկա 5 տարիների ընթացքում»,- հանդիպումից հետո ասել է Դիմիտրի Քումսիշվիլին։
Քումսիշվիլին նաեւ իսրայելցի գործընկերոջը Վրաստան է հրավիրել։ Էլի Կոենը Վրաստան կայցելի հավանաբար մայիսի 10-ին, երբ տեղի կունենա Վրաստան-Իսրայել համատեղ արտադրամասի բացման արարողությունը։
«Ուրախ կլինեմ, եթե իմ գործընկերը մայիսի 10-ին ժամանի Վրաստան, երբ մենք կգործարկենք համատեղ արտադրամասը։ Այդ ընթացքում նաեւ բիզնես ֆորում է նախատեսվում, որը կնպաստի մասնավոր հատվածի` բիզնեսմենների մտերմացմանն ու շահերի համադրմանը»,- հայտարարեց Դիմիտրի Քումսիշվիլին:
Նյութի աղբյուր՝ interpressnews.ge