«Վրացական երազանք»-ի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Գիա Վոլսկին անդրադարձել է հոկտեմբերի 10-ին մամուլում տարածված «Ազատ Դեմոկրատներ»-ի անդամ Վիկտոր Դոլիձեին Եվրաինտեգրման նախարար նշանակելու մասին լուրերին․
«Եթե ապագայում համագործակցության հնարավորություններ լինեն, ապա մենք կաշխատենք «Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Վիկտոր Դոլիձեի, ինչպես նաև «Հանրապետական» կուսակցության անդամներ Վախտանգ Խմալաձեի և Նոդար Էբանոիձեի հետ: Այս մարդիկ իրենց գործունեության մեջ կարևորել են պետության շահը: Վառ օրինակը Վիկտոր Դոլիձեն է, ում անունը շրջանառվում է»:
Իշխող կուսակցության ներկայացուցիչը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ իրենք պատրաստ են համագործակցության համար։