Իշխող կուսակցությունը հերքում է վարչական ռեսուրսների օգտագործման մասին լուրերը

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հերքում է  նախադպրոցական ուսումնական հաստատությունների  վարչական ռեսուրսներն ընտրական նպատակներով օգտագործելու մասին լրատվամիջոցների տարածած լուրը:

«Հիշեցնենք, որ 2012 թվականին Վրաստանում ավարտվեց այն ժամանակները, երբ կուսակցական և վարչական ռեսուրսների սահմանը հանված էր, տհաճ էր հատկապես նախորդ իշխանությունների կողմից այն կառույցների քաղաքականացումը, որոնց ֆունկցիան երեխաների կրթությունն ու դաստիարակությունն է: Հանրային կառույցների ապաքաղաքականացումը «Վրացական երազանքի» շնորհիվ է կատարվել, և մենք հպարտանում ենք այս ձեռքբերմամբ: Հատուկ նշենք, որ մանկապարտեզի ոչ մի աշխատակից կուսակցական առաջադրանք չի ստացել, որը ենթադրեր աջակցություն՝ ծառայողական դիրքի չարաշահմամբ: Առանձին դեպքեր կան, երբ մանկապարտեզների աշխատակիցները կուսակցական ակտիվիստներ են նաև, որը նրանց սահմանադրական իրավունքն է: Բայց նրանք նախընտրական արշավին մասնակցում են ոչ որպես նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներ, այլ կուսակցական կարգավիճակին համապատասխան: Ընդ որում նրանք համապատասխան գործողություններ են կատարում ոչ աշխատանքային ժամերին: Կուսակցությունը կշարունակի հանրային ծառայությունների քաղաքական չեզոքության սկզբունքը, պատրաստակամություն է հայտնում արձագանքել այդ սկզբունքի ցանկացած խախտմամբ: Բացի այդ, մենք ակտիվ համագործակցում ենք բոլոր չեզոք դիտորդների հետ՝ այս սկզբունքի հնարավոր խախտման բոլոր փաստերը մանրամասն ուսումնասիրելու համար»,-գրված է  կուսակցության տարածած հայտարարությունում:

 

Թողնել պատասխան