
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Եվրոպական Վրաստան»-ը ճեպազրույց է անցկացրել: «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իրմա Նադիրաշվիլին հայտարարել է, որ հանրությանը կտեղեկացնեն բոլոր խախտումների մասին:
Իրմա Նադիրաշվիլին խոսել է Մառնեուլիում տիրող իրավիճակի մասին: Վերջինս հայտարարում է, որ Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու Ախմեդ Իմամկուլիևը հայտարարել է, թե քաղաքում լարված իրավիճակ է:
«Երևում է, որ իշխանությունը պատրաստվում է 2016 թվականի նման Իմամկուլիևից խլել հաղթանակը, միևնույն ժամանակ, ցանկանում եմ իշխանություններին ասել, որ ոչ մի վարչական ռեսուրսի օգտագործում, ուժի գործադրում, ճնշումներ, իրենց արդյունքը չեն տա և մենք կպայքարենք հաղթանակի համար, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ կոնկրետ այս շրջանում»,- հայտարարել է Նադիրաշվիլին: