
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան կասկածում է, որ իշխանությունները Թեմիրլան Մաչալիկաշվիի գործով օբյեկտիվ քննություն կիրականացնեն։
«Բնական է՝ երիտասարդ մարդու սպանության վերաբերյալ իշխանությունները մոտ օրերս պետք է օբյեկտիվ հետաքննության արդյունքները ներկայացնի որպեսզի հասարակությունը վերջ ի վերջո հասկանա, թե ինչի հետ գործ ունենք: Իշխանությունները չեն կարող խուսափել պատասխանատվությունից»,- հայտարարել է Մելիան:
Վերջինիս խոսքով, հետաքննությունը պետք է միջանկյալ արդյունքները հրապարակի:
«Հետաքննությունը պետք է հասարակությանը տեղեկացնի, թե ինչպես են մինչև ատամները զինված անձինք հայտնվել Թբիլիսիի կենտրոնում, ինչպես են նրանք զինվել: Բազում հարցեր կան, սակայն դրանց պատասխանները մինչ օրս չենք ստացել»,- հայտարարել է Մելիան: