Քութայիսիիում մեկնարկած սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրային քննարկումների ընթացքում բարձրացվել է խորհրդարանը մայրաքաղաք տեղափոխելու հարցը։
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է՝ «Քութայիսցիները չպետք է մտածեն, թե որեէ մեկը պատրատվում է խորհրդարանը տեղափոխել»։ Նա նաև նշել է, որ Քութայիսին արդեն հայտնի է որպես խորհրդարանական քաղաք:
«Խորհրդարանը Քութայիսիից չի տեղափոխվում: Վրաստանի սահմանադրության նոր նախագծում, անշուշտ, նշված չէ խորհրդարանի վայրը, սակայն դա բացառություն չէ: Սահմանադրությունում շենքի վայրի մասին գրառում չլինելը չի նշանակում, թե Թբիլիսիում պետք է շարունակվեն խորհրդարանական աշխատանքները»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Հարցն օրեր առաջ բարձրացրին Վրաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ նշելով, որ իշխանությունները փորձում են խորհրդարանը Քութայիսիից տեղափոխել Թբիլիսի։ Ի դեպ, երկրի օրենսդիր մարմինն իր աշխատանքները սկսել է Քութայիսիիում, երբ երկիրը ղեկավարում էր Միխեիլ Սահակաշվիլին։
Գալով իշխանության՝ «Վրացական երազանք»-ը բազմիցս է խոսել խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելու նպատակահարմարության մասին։