
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է անում գործող Կառավարությանը` ընտրություններում պարտվելու դեմքում չլքել երկիրը:Մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության առաջնորդները հրապարակել են, իրենց խոսքերով` Բիձինա Իվանիշվիլիի տանը տեղի ունեցած հանդիպման մանրամասները: «Միացյալ ազգային շարժման» առաջնորդների հայտարարության համաձայն` Իվանիշվիլին և իր համախոհները խոսել են ընտրությունների հնարավոր արդյունքների մասին: Կուսակցությունից հայտարարել են, որ ընտրություններում պարտվելու դեպքում, Բիձինա Իվանիշվիլին երկրից կհեռանա և հետևաբար կհրաժարվի իր թիմից:
Ընտրվելու դեպքում «Միացյալ ազգային շարժում» -ը քաղաքական հետապնդում չի սկսի, իսկ իր հակառակորդ քաղաքական ուժերին կոչ կանի մնալ քաղաքականության մեջ: Իրենց հերթին իշխող կուսակցությունում անհեթեթություն են համարում «Միացյալ ազգային շարժման» այս հայտարարությունը: «Վրացական երազանք»-ը վերը նշված հանդիպման մասին լուրը չի հաստատել, կուսակցությունից հայտարարել են, որ Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում հեռանալ երկրից: