Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Գաբրիել Սալոսի փողոցում 20 ժամից ավելի ընթացող հատուկ գործողությունը շարունակվում է: 10-15 րոպե առաջ տարածքում լսվել են ինտենսիվ կրակոցների ձայներ: Տեսանելի է նաեւ թե ինչպես են աշխատում հատուկջոկատայինները:
Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն:
«Ալիք Մեդիայի» նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրից: