Ինչպե՞ս հասնել Թբիլիսիից Երևան, կամ Երևանից Թբիլիսի, սեփական մեքենա չունենալու դեպքում: Թբիլիսին Երևանին կապող զանազան տրանսպորտային միջոցներ կան. տաքսի, գնացք, երթուղային տաքսի, միկրոավտոբուս, նույնիսկ ինքնաթիռ: Որոշ տրանսպորտային միջոցները հարմարավետ են, որոշները մատչելի, որոշներն էլ արագ:
Մայրուղիների վրա կարելի է հանդիպել բազմաթիվ մեքենաների, որոնք տեղափոխվում են հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր առանց ուղևորների: Ոմանց մոտ հարց է ծագում, թե ինչու է վարորդը երթևեկում միայնակ, մինչդեռ բազում ուղղևորներ չգիտեն, ինչպես հասնեն մի կետից մյուսը:
Համատեղելու և ռեսուրսները չվատնելու նպատակով որոշ մարդիկ արդեն իսկ գտել են լուծումը: Ֆրանսիացի ֆրեդերիկ Մազզելլայի նորարարական մտահաղացման արդյունքում այսօր միլիոնավոր մարդիկ օգտվում են «blablacar» ծառայությունից: Ճանապարհորդներ որոնող կայքի էությունը հետևյալն է. սեփական մեքենաներով երթևեկող վարորդները գրանցվում են «blablacar.com» կայքում, որտեղ նշում են, թե որ քաղաքից, որ քաղաք են ուղևորվում, ինչ մեքենայով, ժամը քանիսին, ինչ գնով, մեքենայում ինչ է թույլատրվում, ինչ՝ ոչ և այլ մանրամասեր:
Ելնելով այն հանգամանքից, որ ծառայության հիմնական նպատակը վարորդի հետ զրուցակցելն է, պահանջվող գումարը սովորաբար խորհրդանշական է լինում՝ կրկնակի անգամ պակաս ընդունված տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար անհրաժեշտ գումարից:
«Blablacar»-ը գործում է 2006 թվականից, սակայն մեր տարածաշրջանում շատերի համար այն դեռևս անհայտ է: