
Ինձ դուր է գալիս Վրաստանը, այս մասին հայտարարել է աշխարհի ամենազարգացած մարդանման ռոբոտ Սոֆյան:
«Վրաստանը հայտնի է իր ճաշատեսակներով և հյուրընկալությամբ: Ես հնարավորություն չունեմ վայելելու ճաշատեսակները, բայց ես տեսնում եմ, թե ինչքան ջերմ և ընկերական են այստեղ մարդիկ», — ասել է Սոֆյան:
Նա նաև նշել է, որ «ռոբոտները ստեղծված են մարդկանց օգնելու համար և ոչ թե մարդկանց փոխարինելու»:
Ռոբոտ Սոֆյան նաև անդրադարձել է արհեստական ինտելեկտի հարցին: Նրա խոսքերով, արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց օգնել՝ կրկնվող խնդիրները հաղթահարելու և արագ որոշումներ կայացնելու մեջ:
Աշխարհի ամենահայտնի մարդանման ռոբոտ Սոֆյան ժամանել է Վրաստան՝ այստեղ անցկացվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) բաց կառավարման գործընկերության հինգերորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբերնի արտաքին տեսքով մոդելավորված ռոբոտը ծրագրավորվել է հոնկոնգյան ընկերությունում և ակտիվացվել 2015 թվականին։ Ի տարբերություն նախորդ ռոբոտների, հայտնի է դարձել իր ավելի մարդկային տեսքի և վարքի շնորհիվ։