«Եթե նախագահի մի թեկնածու հայտնվի, ով գոնե մեկ չափորոշիչով երկրի համար լավը կլինի, քան Նինո Բուրջանաձեն, ես կաջակցեմ նրան»,- Palitra-news-ի ուղիղ եթերում նման հայտարարություն է արել «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Լավագույն թեկնածուն Բուրջանաձեն է»,-ասել է նա՝ կասկածելով, թե ավելի լավ թեկնածու հնարավոր է հայտնվի։ «Սակայն, եթե հայտնվի, ես չեմ մասնակցի ընտրություններին, այլ կաջակցեմ նրան»,- նշել է Բուրջանաձեն:
Բուրջանաձեի խոսքով, իրենից լավ կարող է համարվել մեկը, ով ավելի շատ փորձ ունի, իրավասու է, համարձակություն ու կապեր: «Քաղաքական գործչի համար անհրաժեշտություն է փորձը, գիտելիքները, կապերը և համարձակությունը: Եթե նման մարդու անուն ասեք, ամեն դեպքում կաջակցեմ նրան, քանի որ իմ երկրին նման նախագահ է պետք»,- հայտարարել է Բուրձանաձեն: