Իմերեթիում «Շտապ օգնության» մեքենայի վարորդը մահվան ելքով վրաերթ է կատարել

Իմերեթիի շրջանի Խորիի տարածքում «Շտապ օգնության» մեքենան վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով իր տնից այդ պահին դուրս էր բերում ձիուն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 6-ի առավոտյան: Լրատվամիջոցների տեղեկատվությամբ, մեքենան պատկանել է Սամտրեդիայի շրջանի հիվանդանոցին:

Ականատեսներն ասել են, որ տղամարդն ու ձին անսպասելի են հայտնվել ճանապարհին, իսկ շտապօգնության մեքենայի վարորդը չի հասցրել ժամանակին արգելակել: Վրաերթի արդյունքում 37-ամյա տղամարդը տեղում մահացել է:

ՆԳՆ-ն Քրեական գործ է հարուցել «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Այն ենթադրում է 4-7 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան