Իմերեթիի նահանգապետ Շավլեգո Տաբատաձեն մունիցիպալիտետներում խորհուրդների ստեղծման նախաձեռնությամբ է հանդես եկել: Ըստ նախաձեռնության՝ նշված խորհուրդներում կանդամագրվեն տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ, որոնք կմասնակցեն մունիցիպալիտետների ղեկավարման գործընթացին:
Իմերեթիի նահանգապետի խոսքով, շրջանին անհրաժեշտ է ռազմավարական ծրագիր:
«Շրջանին անհրաժեշտ է ռազմավարական զարգացման պլան: Շատ կարևոր է, որ այս պլանի ստեղծման ուղղությամբ աշխատող խումբն օր առաջ մեկնարկի աշխատանքը։ Պետք է ստեղծվի մունիցիպալիտետների խորհուրդ, որպեսզի նպաստենք տեղացիների ներգրավմանը մունիցիպալիտետի ղեկավարման գործում»,- Տաբատաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: