Վրաստանի Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը տուգանել է «Իմեդի», «Ռուսթավի 2» և «Իբերիա» հեռուստաալիքներն:
Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Հեռարձակման մասին» օրենքի պահանջները խախտելու համար հեռուստաալիքները տուգանվել են տարեկան եկամտի 0,1%-ի չափով:
Տուգանքի չափը «Իմեդի»-ի համար կազմել է 25 հազար 748 լարի, «Ռուսթավի 2»-ը տուգանվել է 31 հազար 683 լարիով, «Իբերիա»-ն՝ 3 հազար 394 լարիով:
Վրաստանի հեռուստաընկերությունների հեռարձակվող ծրագրերի մոնիտորինգը հանձնաժողովը իրականացրել է դեկտեմբերի 14-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Գրանցված խախտումները հիմնականում եթերում ապրանքների ձեռք բերման ու ծառայությունների մատուցման մասին ուղիղ կոչերին են վերաբերում։
Հանձնաժողովի տեղեկատվությամբ՝ վերոնշյալ ընկերությունները խախտումների մասին նախապես զգուշացվել են, տուգանվել են դրանք կրկնելու արդյունքում:
Փոխանցում է «netgazeti.ge»-ն: