ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) կողմից հրապարակված զեկույցում հեղինակները հետաքրքրվել են, թե ինչ ճանապարհով են Վրաստանի քաղաքացիները տեղեկատվություն ստանում:
Պարզվել է, որ հարցվածների 72%-ը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից, 21%-ը` համացանցից: Ըստ հետազոտության, 18-35 տարեկան քաղաքացիների 92%-ը գոնե շաբաթը մեկ անգամ օգտվում է համացանցից: Համացանցին նախապատվություն է տալիս 36-55 տարեկանների 66%-ը, իսկ 56-ից բարձր տարիքային խմբից՝ 19 տոկոսը:
Հարցին` թե վրաստանյան որ հեռուստաալիքն է լրատվության վստահելի աղբյուր, պատասխանները հիմնականում վերաբերել են Ռուսթավի 2 (46%) և Իմեդի (46%) ընկերություններին: Վրաստանի հանրային հեռարձակողին վստահում է հարցվածների 9%-ը, 19%-ը որևէ մի հեռուստաալիք չի վստահում: