Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը կոչ է արել Վրաստանի կառավարությանը` հեշտացնել վրացական սփյուռքի ներկայացուցիչների` Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը:
«Սփյուռքը Վրաստանի անբաժանելի մասն է, այդ պատճառով սփյուռքի ներկայացուցիչները պետք է Վրաստանի քաղաքացի լինեն»:
Պատրիարքն ասել է, որ արտասահմանում գործում են երեկեցիներ, որոնք համախմբում են վրաց ժողովրդին, կիրակնօրյա դպրոցներ, որտեղ երեխաներին վրացերեն լեզու եւ մշակույթ են ուսուցանում. «Սա մեծ հույս է տալիս, որ մենք բոլորս միասին կլինենք, բայց միաժամանակ ես ուզում եմ, որ դուք մերը լինեք ընդմիշտ, մենք սպասում ենք ձեզ հայրենիքում, ձեր երեխաների, ձեր ընտանիքների հետ, մեր հայրենիքի դռները մշտապես բաց են ձեզ համար: Վերադարձեք և հոգ տարեք մեր հայրենիքի համար»:
Սփյուռքում բնակվող վրացիներին դիմել է երկրի հոգևոր առաջնորդը: 1990-ից ի վեր Վրաստանից աշխարհի տարբեր երկրներ են մեկնել` մեծամասամբ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ 1,5 միլիոն մարդ: Զինված հակամարտությունների, տնտեսական իրավիճակի պատճառով, ինչպես նաև աշխատանքի փնտրտուքով: