Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը այցելել է Ծիլկանի գյուղ՝ Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին հանդիպելու: Վերջինս Տատունաշվիլիի ընտանիքին եւ հարազատներին իր ցավակցությունն է հայտնել: Պատրիարքին ուղեկցել են նաեւ հոգեւոր այրեր, որոնք հոգեհանգստի արարողություն են անցկացրել:
Հիշեցնենք, փետրվարի 22-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալվել էր վրաստանի 3 քաղաքացի, որոնցից մեկը` Արչիլ Տատունաշվիլին մահացել էր անհայտ հանգամանքներում: