
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը դեկտեմբերի 27-ին հետազոտություն է անցել Փրիդոն Թոդուայի անվան բժշկական կենտրոնում:
Վրաստանի պատրիարքարանի առողջապահության վարչության ղեկավարի տեղակալ, պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի տեղեկատվության համաձայն, Իլիա 2-րդն արդեն լքել է բժշկական կենտրոնը: Նրա խոսքերով, պատրիարքին անհանգստացրել է լեղապարկի բորբոքումը։ Կաթողիկոսը հիվանդանոց տեղափոխվել է հետազոտություն իրականացնելու նպատակով: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
«Հետազոտության արդյունքում պարզվեց, որ բորբոքված է պատրիարքի լեղապարկը: Կշարունակենք արդյոք նույն բուժումը, թե՝ ոչ, պարզ կլինի հետազոտության ամբողջական արդույնքները ստանալուց հետո»,- նշել է Շարտավան: