
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Բեռլինից Թբիլիսի կվերադառնա այսօր՝ փետրվարի 20-ին , ժամը՝ 18:00-ին: Պատրիարքը Թբիլիսիի օդանավակայան կժամանի հատուկ` չարտերային չվերթով: Իլիա 2-րդին կդիմավորեն հոգեւորականներ ու հանրության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` կաթողիկոս-պատրիարքը Գերմանիա էր մեկնել փետրվարի 2-ին, լյարդի վիրահատության նպատակով: Վիրահատությունը տեղի էր ունեցել «Հելիոս Բեռլին Բուխ» կլինիկայում փետրվարի 13-ին: Վրաց պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավան լրագրողների հետ զրույցում նշել է, որ կաթողիկոսի ինքնազգացողությունը լավ է:
«Շնորհավորում եմ ողջ Վրաստանին Իլիա 2-րդի հաջող վիրահատության կապակցությամբ»,- հայտարարել է Շարտավան: