Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Թբիլիսիի Սուրբ երրորդության տաճարում (Սամեբա) կատարել է իր թվով 48-րդ մասսայական մկրտությունը:
Պատրիարքի սանիկներն այս տարի 1173-ն են, նրանց բոլորին մկրտության արարողությունից հետո բաժանվել են մկրտության խաչեր, վկայականներ և պատրիարքի ուղերձը:
Իլիա 2-րդը մկրտում է ընտանիքի երրորդ և հաջորդ երեխաներին, որոնց ծնողները պսակադրվել են եկեղեցում: Նախաձեռնության նպատակը երկրում ծնելիության մակարդակի բարձրացումն է: Առաջին համընդհանուր մկրտությունը կատարվել է 2008-ին, այսօր արդեն պատրիարքը 32 հազարից ավելի սանիկներ ունի: