
ԱՄՆ մեկնելուց մեկ շաբաթ առաջ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիին:
«ԱՄՆ-ը ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսել Վրաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումների համար՝ ավելի հզորացնելով երկրի պաշտպանունակությունը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Իզորիան կհանդիպի ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթիսին:
ԱՄՆ դեսպանի հետ հանդպիմանը ներկա են եղել Պաշտպանության փոխնախարար Լելա Չիքովանին և Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ: