
Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ամերիկայի միացյալ նահանգներ կատարած պաշտոնական այցն ավարտել է ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմամբ: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը Իզորիան և ԱՄՆ խորհրդի քարտուղար Ռերբերտ Ռայմոնդ Մակմաստերը անդրադարձել են անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան համագործակցությանը վերաբերող հարցերին: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Սևծովյան շրջանում անվտանգության, տարածաշրջանում կայունության պահպանմանն ու այդ գործում Վրաստանի դերակատարությանը:
«Մենք պայմանավորվել ենք, որ հետագա զորավարժությունների մասշտաբներն էլ ավելի ընդլայնենք, հատկապես Սև ծովի ավազանի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մասնակցության հաշվին»,- նշել է Իզորիան:
Ամփոփելով ԱՄՆ կատարած իր այցը, Իզորիան նշել է, որ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի է անցնում: