Վրաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Ռոբերտ Ա.-ին։
1977 թ․ ծնված Ռեբերտ Ա-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, ձերբակալությունն առընչվում է Վրաստանի տարածքով «Իգլա» զենիթահրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու գործի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան տեղափոխելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: