Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելիս, սահմանապահ ծառայության աշխատակիցները կարող են հետեւալ լրացուցիչ հարցերը տալ եւ պահանջել մի շարք փաստաթղթեր.
Ո՞րն է այցելության հիմնական նպատակը (գործնական` բիզնես, զբոսաշրջություն, ընկերների կամ բարեկամների տեսակցություն, կրթական-ուսումնական այց` 90 օրից ոչ ավելի):Առնվազն 6 ամիս վավերականություն ունեցող կենսաչափական անձնագիր
Զբոսաշրջություն և հանգիստ՝
- Վերադարձի տոմս
- Հյուրանոցի նախնական պատվեր
- Ճամփորդական ապահովագրություն
- Ճանապարհորդության ընթացքում ֆինանսական ծախսերը հոգալու վերաբերյալ փաստաթուղթ (կանխիկ գումար, ճանապարհորդական չեկ, գործող բանկային էլեկտրոնային քարտ և այլն):
Կոնֆերանսներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ
- Մասնակցելիք միջոցառման ծրագիրը
- Հյուրանոցի նախնական պատվեր
- Ճամփորդական ապահովագրություն
- Վերադարձի տոմս
Բարեկամների, ընկերների տեսակցություն
- Հյուրընկալող անձի տվյալները (հասցե, հեռախոսահամար և այլն)
- Հյուրընկալող անձի բնակության թույլտվություն, կամ` համապատասխան երկրում օրինական կեցության հաստատման այլ փաստաթղթի պատճեն
- Ճամփորդական ապահովագրություն
- Վերադարձի տոմս
- Ճանապարհորդության ընթացքում ֆինանսական ծախսերը հոգալու վերաբերյալ փաստաթուղթ (կանխիկ գումար, ճանապարհորդական չեկ, գործող բանկային էլեկտրոնային քարտ և այլն):