«Վլադիմիր Ժիրինովսկին «ջուր է լցնում թշնամու ջրաղացին»: Հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ-ը` անդարադառնալով ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու «ոչ մի պետության ոչ մի տեղ չպիտի օգնենք» հայտարարությանը:
«Սպուտնիկ» գործակալությունը տեղեկացնում է, որ օրերս Ժիրինովսկին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ իր կուսակցության դիրքորոշումն է` «ոչ մի պետության ոչ մի տեղ չօգնել»: «Այդ պետությունները թող զարգանան ինքնույն և ոչ թե ռուսականփողերով: Կամ պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ »,-մասնավորապես ասել էր Ժիրինովսկին:
Հարավայի Օսիայի ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ նշել է, որ այն մակարդակի քաղաքական գործիչը, ինչպիսին Վլադիմիր Ժիրինովսկին է, պետք է հասկանա, որ նման հայտարարությունները Ռուսաստանի և Հարավային Օսիայի թշնամիների «ջրաղացին ջուր են լցնում»`վնասելով երկկողմ հարաբերությունները: Հարավային Օսիայի ԱԳՆ-ը Ժիրինովսկու հայտարարությունը պայմանվորել է Ռուսաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններով: