
Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 7-ին տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահաներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Տեղեկացնում է «РИА Новости» լրատվականը:
Սպիտակ տունը ևս հաստատել է հանդիպման մասին տեղեկատվությունը: Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվի Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերվող մի շարք հարցեր:
Ամերիկյան CNN լրատվականի տեղեկատվության համաձայն՝ Թրամփը ամենայն հավանականությամբ չի բարձրացնի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հարցը: