Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ

Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: 6
Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները իրականացնող «Հորիզոնտ» ՍՊԸ-ին տրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (շինթույլտվություն եւ այլն):
Շինարարությունն ընթանում է եկեղեցուց ընդամենը 5 մետր հեռավորության վրա: Մեր նկարահանող խումբը այսօր եղավ եկեղեցու տարածքում, որտեղ հանդիպեցինք հուշարձանների պաշտպանության գործակալության մի աշխատակցի, սակայն նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ տեսախցիկը տեսնելուն պես վերջինը լքեց տարածքը:
Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության հարցերով պատասխանատու Սուսաննա Խաչատրյանի խոսքերով, դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին թեմի կողմից նամակ է ներկայացվել Հուշարձանների պաշտպանության ազգային գործակալությանը, որը` սակայն, անպատասխան է մնացել:
susanna xachatryann«Երկու օր առաջ, «Թբիլիսիի համքարներ» հասարակական կազմակերպությունը նորից բարձրացրեց այդ հարցը, արդեն շեշտադրումը դնելով այն բանի վրա, որ ընդամենը 5-6 մետր հեռավորության վրա ընթացող շինարարությունը կարող է վնաս պատճառել եկեղեցուն և նպաստել դրա ոչնչացմանը: Վտանգ է սպառում արևելյան պատի` այդ կանգուն մնացած միակ պատի փլուզմանը: Այսօր, վիրահայոց թեմի իրավաբանական բաժինը նամակ է գրել քաղաքապետարանին և նախարարությունը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն եկեղեցու փլատակները պահպանելու համար, ինչպես նաեւ դադարեցվեն շինարարական աշխատանքները»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Սուսաննա Խաչատրյանը:
Վերջինս նաև հավելեց, որ Հայաստանյան առաքելական եկեղեցու համար Շամխորեցոց Սբ. Աստվածածինը վիճելի չի դիտարկվում, թերևս վրաց ուղղափառ եկեղեցին այն վիճելի է համարում, դրա համար էլ սառեցված է եկեղեցու հարցի լուծումը: «Սակայն ամեն ինչից զատ այն մշակութային կոթող է` գտնվում է Վրաստանում և դրա անվտանգության հարցով պատասխանատու է Վրաստանի հուշարձանների նախարարությունը: Մենք ահազանգում ենք և հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները պատշաճ մոտեցում կցուցաբերեն»:
4
Ի դեպ` շինարարական թույլտվության փաստաթղթից կարելի է ենթադել, որ կառուցվող շինությունը բնակելի շենք կամ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարությունը ընթանում է մի վայրում, որտեղ մի շարք հյուրանոցներ են գործում, շինությունը կարող է նախատեսծված լինել ծառայության ոլորտի համար: Շինարարության համար պատասխանատու անձ է հանդիսանում Իրակլի Կեսելիան, ում հեռախոսահամարը նույնպես նշված է պաստառին:

Թողնել պատասխան