
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության փոխանցմամբ, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Բաքրաձեն Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Նախագահ Թրամփը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի կապակցությամբ: Դավիթ Բաքրաձեն ԱՄՆ նախագահին է ներկայացրել եվրատլանտյան անվտանգության գործում Վրաստանի ներդրումն ու երկրի ժողովրդավարական զարգացումը: Դոնալդ Թրամփը դեսպանին հաջողություն է մաղթել»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: