ԹՊՀ-ում դադարեցվել են ընտրությունները

 

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալասարանի ուսանողական ինքնակառավարման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները «բանական որոշում» են կայացրել՝ ժամանակավորապես դադարեցնել ընտրական գործընթացը։

Հիշեցնենք՝ ԹՊՀ-ում առավոտյան մեկնարկել էին ուսանողական ինքնակառավարման  մարմնի ընտրությունները, որոնք ընթանում էին բողոքի ակցիաների ֆոնին։ Տարեսկզբին ձևավորված «115 լսարան» շարժումը, բողոքի ակցիա էր սկսել դեռ  նախօրեին՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել ԲՈւՀ-ում։  Նոյեմբերի 24-ին շարժման անդամները գրավել էին համալսարանի  6-րդ մասնաշենքը։

Համալսարանի ուսանողական ինքնակառավարման ընտրական հանձնաժողովի ղեկավար Դեմետրե Էգնատաշվիլիի պարզաբանմամբ,  ընտրությունները չեն վերսկսվի, մինչև իրավիճակը չկարգավորվի: «Նման որոշում ընդունվում է այն դեպքում, երբ ընտրական գործընթացին վտանգ է սպառնում:  Երբ ցուցարարները ներխուժեցին առաջին մասնաշենք, որոշում կայացվեց դադարեցնել ընտրական գործընթացը»,- նշել է նա:

«115 լսարան» շարժման անդամները առավոտյան համալսարանի մուտքի մոտից սկսելով ակցիան՝ պահանջում են դադարեցնել ընտրություները:  Ակցիայի մասնակից Գիորգի Ջավախաձեի խոսքով, ցույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իրենց  պահանջները չիրականացվեն։ «Մենք պահանջում ենք, որ  ուսանողական ինքնակառավարման ընտրությունները անցկացվեն  ֆակուլտետային խորհուրդներում՝ ուղիղ կարգով»,-ասել է Ջավախաձեն՝ նշելով, որ շարժման  կազմակերպած ցույցերը խաղաղ բնույթ են կրում։
 

Թողնել պատասխան