Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) և Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
ԹՊՀ տեղեկությամբ՝ հուշագիրը ստորագրել են ԹՊՀ-ի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
«Համալսարանն արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ծրագրեր կիրականացնի: Ուսանողները կաշխատեն արխիվային նյութերի վրա, որի շնորհիվ ավելի մեծ գիտելիքներ ձեռք կբերեն Վրաստանի մասին։ Այս նախագիծը նախատեսում է տարբեր երկրների հետ արխիվային նյութերի ուսումնասիրում և վերամշակում», — ասել է ԹՊՀ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն:
Արտաքին գործերի նախարարն էլ հավատարմագրված համալսարանների ուսանողների շրջանում՝ «Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով շարադրությունների մրցույթի մասին հայտարարեց։ Աշխատանքները պետք է կապված լինեն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքականության կոնկրետ իրադարձության և / կամ անձի հետ: