
Թուրքիան 5 մլն 500 հազար լիրայի (շուրջ 1 մլն 350 հազար դոլար) ռազմական օգնություն է հատկացնում Վրաստանին: Վրաստանը հիշյալ օգնությունը ստանում է երկու երկրների ՊՆ-երի միջև 2017 թվականի վերջին ստորագրված համաձայնագրի շրջանակներում։
Ըստ փաստաթղթի, հատկացված գումարի մի մասը՝ 4 մլն 500 հազար լիրան և մինչ այս որպես դրամաշնորհ հատկացված, բայց դեռևս չօգտագործված 3մլն 883 հազար 382 դոլարը վրացական կողմը կօգտագործի Թուրքիայից ռազմական տեխնիկա ձեռք բերելու և այլ ծառայությունների համար։
1 մլն լիրան կօգտագործվի Մառնեուլիի օդանավակայանի արդիականացման համար: