
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վրաստանը պետք է Թուրքիային վճարի 1990-2011թթ. ընկած ժամանակահատվածում օգտագործած էլեկտրաէներգիայի պարտքը: Նշվում է, որ վրացական կողմը պարտքը պետք է մարի՝ անցյալ տարի Վրաստանի ու Թուրքիանի միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի համաձայն: «interpressnews»-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ երկկողմ համաձայնագիրը Թուրքիայի կառավարությունը հաստատել է օգոստոսի 10-ին:
Ըստ համաձայնագրի, Վրաստանը պարտքը կվճարի թուրքական TETAŞ ընկերությանը: Համաձայնագրի մյուս կետը նախատեսում է էներգետիկ հարցերով աշխատանքային խմբի ձևավորում, որի շրջանակներում Թուրքիայի և Վրաստանի միջև տեղի կունենա փորձի փոխանակում: